Վահագն Խաչատուրյանը Ադամ Քաբլանյանին պարգևատրել է երախտագիտության մեդալով
21 ՀՈԿ 2025 12:53

Վահագն Խաչատուրյանը Ադամ Քաբլանյանին պարգևատրել է երախտագիտության մեդալով
21 ՀՈԿ 2025 12:53
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Սյունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Ալեքսան Ալեքսանի Կաբլանյանին։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական անխոնջ գործունեության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն Ադամ Ալեքսան Ալեքսանի Կաբլանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով։
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել գործարարի տարիների վաստակը և Հայաստանում իրականացրած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք կարևոր ներդրում են երկրի զարգացման և հզորացման գործում։
Հանրապետության նախագահը մաղթել է Ադամ Ալեքսան Կաբլանյանին քաջառողջություն և նոր հաջողություններ հայրենանվեր գործունեության մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել